ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24news
Եվրամիությունը դատապարտել է Ստոկհոլմում Ղուրանի այրման գործողությունը և կոչ արել կանխել իրավիճակի սրումը: Այս մասին հայտարարություն է տարածել Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը։
«ԵՄ-ն միանում է Շվեդիայի արտաքին գործերի նախարարին՝ ամենախիստ կերպով դատապարտելով Շվեդիայում Ղուրանի այրումը: Այս արարքը ոչ մի կերպ չի արտացոլում Եվրամիության տեսակետները: Հիմա ժամանակն է համախմբվել՝ աջակցելու փոխըմբռնմանը և խուսափել հետագա էսկալացիայից»,- ասված է փաստաթղթում։
«Ցանկացած Սուրբ Գրքի այրումը վիրավորանքի, անհարգալից վերաբերմունքի և սադրանքի գործողություն է: Նման ցույցերը տեղ չունեն Եվրոպայում, որը շարունակում է պաշտպանել կրոնի և արտահայտվելու ազատությունը»,- ասվում է փաստաթղթում։
Հիշեցնենք՝ հունիսի 28-ին, Ստոկհոլմի գլխավոր մզկիթի մոտ Ռասմուս Փալուդանը, որը ղեկավարում է դանիական ծայրահեղ աջ «Stram Kurs» («Դժվար դասընթաց») կուսակցությունը, պատռել էր Ղուրանի էջերը, դրանցով սրբել կոշիկները, ապա խոզապուխտ լցրել մուսուլմանների Սուրբ գրքի մեջ և այրել:
--00—ՅՄ