ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24news
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է, որ Իրանը չի ծրագրում նոր դեսպան ուղարկել Շվեդիա՝ Սուրբ Ղուրանը վիրավորելու պատճառով։
Նախարարը դատապարտել է ծայրահեղականի կողմից Սուրբ Ղուրանի պատճենն այրելու Շվեդիայի կառավարության թույլտվությունը՝ ընդգծելով, որ հայհոյանքն անընդունելի է ցանկացած պատրվակով։
Հիշեցնենք, որ Ստոկհոլմի գլխավոր մզկիթի մոտ Ռասմուս Փալուդանը, որը ղեկավարում է դանիական ծայրահեղ աջ «Stram Kurs» («Դժվար դասընթաց») կուսակցությունը, պատռել է Ղուրանի էջերը, դրանցով սրբել կոշիկները, ապա խոզապուխտ լցրել մուսուլմանների Սուրբ գրքի մեջ և այրել:
--00—ՅՄ