ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24news
Փարիզում ավելի քան հազար մարդ է դուրս եկել փողոց՝ ընդդեմ ոստիկանական բռնությունների, հայտնում է BFMTV-ն։
«Շաբաթ օրը կեսօրին Փարիզում ավելի քան հազար մարդ է հավաքվել՝ ի հիշատակ Ադամ Թրաորի»,-ասված է հայտարարության մեջ։
Ոստիկանության բռնությունների դեմ երթը ղեկավարել է Ասսա Թրաորը, ում եղբայրը՝ սևամորթ Ադամ Թրաորը, մահացել է 2016 թվականին՝ ոստիկանների հետ բախումների ժամանակ։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում զանգվածային անկարգությունները սկսվել այն բանից հետո, երբ ոստիկանները հունիսի 27-ի առավոտյան Փարիզում ավտոմեքենան ստուգելիս գնդակահարել են և սպանել են 17-ամյա դեռահասի։ Իրավապահների խոսքով՝ մահացածը հրաժարվել է կատարել իրենց պահանջները։
--00—ՅՄ