ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24news
Իրանի ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել ԻԻՀ և ՌԴ ԱԳ նախարարների հեռախոսազրույցից:
Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային հարաբերությունների շուրջ և ընդգծել երկրների տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը: Քննարկվել է նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող վերջին զարգացումները և տարածաշրջանային խորհրդակցությունների՝ «3+3» ձևաչափը, փոխանցում է IRNA-ն։
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը հայտարարել է․
ԻԻՀ անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը որևէ կերպ քննարկման ենթակա չեն:
Լավրովն իր հերթին նշել է՝ ՌԴ-ն ընդունում է Իրանի տարածքային ամբողջականությունը։
Զրույցի ընթացքում կողմերն ընդգծել են երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները հարգելու, պահպանելու և ամրապնդելու անհրաժեշտությունը և մտքեր փոխանակել ԻԻՀ և ՌԴ միջև ռազմավարական համաձայնագրի տեքստի նախապատրաստման ավարտական փուլերի շուրջ:
--00—ՍՊ