ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News
«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու որոշում կայացրած բոլոր կուսակցություններն այս օրերին ցուցակներ են կազմում, փաստաթղթերը կարգի բերում, իրենց քարոզչական թիմերը ձեւավորում: Մենք տեղեկացանք, որ «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակում է լինելու նաեւ 2020 թվականի պատերազմից անմիջապես հետո առաջինը ԱԺ «Քաղպայմանագիր» խմբակցության կազմից դուրս եկած Գոռ Գեւորգյանը: Նա 2020 թ. դեկտեմբերի 1-ին հայտարարություն էր տարածել` նշելով.
«Մեր պետության առջեւ ծառացած մի շարք առանցքային եւ խնդրահարույց հարցերի շուրջ առկա սկզբունքային տարաձայնություններից ելնելով` որոշում եմ կայացրել դուրս գալ «Իմ քայլը» խմբակցությունից` որպես անկախ պատգամավոր շարունակելով ընտրողներիս առջեւ ստանձնած պարտավորություններիս կատարումը… շարունակելու եմ ուժերիս ներածի չափով ծառայել հայրենիքիս»:
Ավելին՝ թերթի այսօրվա համարում։
--00—ՍՊ