«Ապրելու երկիրը» ընտրությունը դիտարկում է և՛ Երևանի զարգացման, և՛ իշխանափոխության համար ընտրություն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

դդ

«Ապրելու երկիր» կուսակցությունը ընտրություններին մասնակցող միակ ուժն է, որն այն դիտարկում է և՛ Երևանի զարգացման համար ընտրություն, և՛ իշխանափոխության համար ընտրություն։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը.

«Երևանի ընտրությունները, այո՛, Երևան քաղաքի ընտրություններ են, և մենք ներկայանում ենք Երևան քաղաքի խնդիրների լուծման հստակ ծրագրերով և Երևանը եվրոպական մակարդակի մայրաքաղաք դարձնելու մեգանախագծերով:

Երևանի ընտրությունները քաղաքական ընտրություններ են, և «մենք երկրում ամբողջական իշխանափոխությունը իրականացնում ենք ընտրությունների միջոցով՝ սկսելով մարզերից, գալով Երևան, դեպի համապետական ընտրություններ։



«Այո՛, «Ապրելու երկիր» կուսակցությունը ընտրություններին մասնակցող միակ ուժն է, որն այն դիտարկում է և՛ Երևանի զարգացման համար ընտրություն, և՛ իշխանափոխության համար ընտրություն։

Երկու դեպքում էլ մեր առաջարկը լավագույնն է»,- գրել է նա։

--00—ՍՊ