Շնորհակալ ենք ՀՀ-ում ակցիա անող մեր հայրենակիցներին․ Արցախի ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News

ss

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․



«Հայաստանում այս օրերին ի աջակցություն Արցախի տարբեր ակցիաներ իրականացնող մեր հայրենակիցներն իրական օրինակով ցույց են տալիս, թե ինչպես պետք է սիրել հայրենիքի յուրաքանչյուր հատվածը՝ առանց նախապայմանների, անկախ տարբեր հայտարարությունների, տիրոջ իրավունքով ու սրտացավությամբ, հայրենակցի ճակատագրի նկատմամբ պատասխանատվությամբ:

Տարակարծության և պառակտման հազար ու մի պատճառներ կարող են լինել, սակայն առաջնահերթությունը այս օրհասական վիճակում գտնվող Արցախին և արցախցուն օգնելն է: Շնորհակալ ենք»: 

--00—ՍՊ