ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24News
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Առաջին հայացքից տարօրինակ որոշում.
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 25-ի հերթական նիստում հաստատեց Երևանի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 17-ի ընտրություններին միջազգային դիտորդներ հրավիրելու որոշումը":
Պարզ է նպատակը՝ Երեւանի ընտրությունները դարձնել Մահաբերի հանդեպ վստահության հանրաքվե, ու եթե ՔՊ-ն հաղթի, ապա Մահաբերի ձեռքերը ազատվում են ամբողջովին ընդունել Ադրբեջանի պահանջները, նաեւ Հայաստանի տարածքով Թուրքիային միջանցք, կամ միջանցքներ տրամադրելը։
Նաեւ պետք է զգույշ լինել 2017-ին շշալցված ԵԼՔ դաշինքի անդամների գլխավորած ցուցակների հանդեպ, նրանք միասին վերցրած պետք է պարտվեն»։
--00—ՍՊ