ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News
Այսօր՝ օգոստոսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանում՝ Աճառյան փողոցի թիվ 22 հասցեում գտնվող գազալցակայանում, հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 9-րդ, 11-րդ, 5-րդ և 8-րդ հրշեջ փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ հոգեբանական կենտրոնի հերթապահ հոգեբանը, հերթապահ բուժակը և հատուկ փրկարարական աշխատանքների կենտրոնի հերթապահ խումբը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ