«Ձեր մասին եմ մտածում, սաղություն լինի` կգամ». Վագիֆ Խաչատրյանը Կարմիր խաչի միջոցով երկտող է գրել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News

բգ

Երեկ Կարմիր խաչը այցելել է հայրիկիս, ճիշտ է՝ տեսազանգ, զանգ չենք ունեցել, բայց հայրս երկտող է փոխանցել: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Վագիֆ Խաչատրյանի դուստրը` Վերա Խաչատրյանը:

Երկտողի մեջ առևանգված Վագիֆ Խաչատրյանը գրել է. «Ձեր մասին եմ մտածում, սաղություն լինի, կգամ»,- փոխանցեց դուստրը: Վերա Խաչատրյանի խոսքով, ըստ Կարմիր խաչի՝ Վագիֆ Խաչատրյանն այս պահին ձերբակալվածների պահման վայրում է գտնվում. «Իրենց ասելով, դեղեր է խմում, բայց դեղեր խմելով էդ հիվանդությունը չի բուժվի, եթե լիներ ինքն իր տանը, կմնար, կբուժվեր»,- ասաց դուստրը:

 

Մերի Մանուկյան

--00—ԱՊ