ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News
Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի հարավային ծայրամասերում զինված բախումներ են սկսվել: Ըստ ականատեսների՝ օգոստոսի 14-ի ուշ երեկոյան գրեթե երկու ժամ հրաձգության ձայներ են լսվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն:
Տեղի լրատվամիջոցները հաղորդում են, որ բախումների պատճառ է դարձել, հավանաբար, այն, որ օդանավակայանում հատուկ զսպման ուժերի կողմից ձերբակալվել է Տրիպոլիի մեծ մասը վերահսկող 444-րդ բրիգադի հրամանատարներից մեկը:
Ըստ Libya al-Ahrar հեռուստաալիքի՝ շտապօգնության մի քանի մեքենաներ ուղղություն են վերցրել դեպի մայրաղաղաքի Այն Զառայի շրջանում գտնվող առևտրի կենտրոն։ Բժշկական հաստատությունները բերվել են արտակարգ դրության ռեժիմի, տուժածների մասին առայժմ տեղեկություններ չեն ստացվել։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ԼՀ