ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News
Բաքուն պատասխանել է Կանադայի ԱԳ նախարարի հայտարարություններին.
«Մենք կտրականապես դատապարտում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիի հայտարարությունները»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեի թվիթերյան(X) գրառման մեջ։
Ադրբեջանը Կանադային կոչ է արել թույլ չտալ իբր նմանատիպ սադրիչ գործողություններ, հարգել «Ադրբեջանի ինքնիշխանությունը և գործել միջազգային իրավունքի շրջանակներում»․ «Հակառակ դեպքում դա ոչ այլ ինչ է, քան վնաս՝ խաղաղության գործընթացին»,- նշել է Հաջիզադեն։
Հիշեցնենք՝ Կանադայի ԱԳ նախարաը ավելի վաղ հայտարարել էր՝ Կանադայի համար կարևոր է դիվանագիտական դեր ունենալ տարածաշրջանում, քանի որ տարածաշրջանը և հատկապես հայերը բախվում են Արցախում իրական վտանգի հետ:
--00--ՍՊ