«Թանկարժեք տղան»․ Ալեն Սիմոնյանը մեկնաբանել է իր ունեցվածքի մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

դ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․



«Նոր մի նյութ ինձ ուղարկեցին, որտեղ մի մեծ ցանկ էր՝ իբր իմ ունեցվածքների և ինձ վերագրվող շռայլությունների մասին: Բազմաթիվ ծեծված և հերքված անհիմն վերագրումներ, փաստերի ուռճացում և այլն:

Մեջն էլ մի տողով, թե բա՝ հաջորդիվ կներկայացնենք այլ բաներ։ 

Իրականում մեծ հաճույք ստացա նյութը ընթերցելիս, քանզի բազմաթիվ ստեր, սխալներ, չճշտված պնդումներ, զրպարտանք է պարունակում, ինչը նշանակում է, որ լրատվամիջոցը կանխիկ գումարով վճարելու է այդ սխալների համար:

Բայց նյութի վերնագիրը լավն էր՝ «Թանկարժեք տղան», այո՛, և դուք շատ թանկ եք վճարելու դատարանի որոշման հիման վրա այս ստերի և ինձ զրպարտելու փորձի համար:

--00--ՍՊ