ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News
Ֆրանսիան հստակորեն դատապարտել է 2020 թվականի պատերազմը, այսօր էլ անում է ամեն հնարավորը, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև գտնվի համաձայնություն, այդ մասին Le Point.-ին ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Ֆրանսիական Le Point ամսագրին տված հարցազրույցում Մակրոնը նշել է՝ խաղաղության պայմանագիրն անհրաժեշտություն է, բայց այն պետք է համապատասխանի միջազգային իրավունքին․
Հայաստանը վտանգված է նաև սեփական սահմաններում։ Ֆրանսիայի դերը հումանիտար հասանելիության նպատակով գործադրվող ճնշումը պահպանելն է։ Փարիզը շարունակում է նախաձեռնություններով հանդես գալ, որպեսզի սննդամթերք և դեղորայք հասցվի Լեռնային Ղարաբաղ,- նշել է նա։
--00--ՍՊ