ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Bloomberg-ին տված հարցազրույցում խոստացել է օգնել Կիևին այնքան, որքան անհրաժեշտ կլինի։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք գիտեինք, որ (հակահարձակումը - խմբ.) երկար գործընթաց է լինելու։ Մենք պատրաստ ենք պատերազմի, որը կտևի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի, որովհետև մենք չենք կարող և չպետք է թույլ տանք, որ Ռուսաստանը հաղթի»,-ասել է Կանադայի վարչապետը:
--00—ՅՄ