ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News
Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն դուրս է եկել կորոնավիրուսով պայմանավորված ինքնամեկուսացումից: Այս մասին հայտնում է Интерфакс-ը:
Նա ավելի վաղ հայտնել է, որ մտադիր է երկշաբաթյա ինքնամեկուսացումից հետո չորեքշաբթի այցելել նախարարների կաբինետի հետ հանդիպմանը. «Կլինեն ռազմավարական հանդիպումների կամ կոնկրետ հարցերի համար նախանշված օրեր, երբ ես կժամանեմ գրասենյակ և կձեռնարկեմ բոլոր անհրաժեշտ նախազգուշական միջոցառումները», - հավելել է վարչապետը:
Թրյուդոն հայտարարել է, որ շարունակելու է աշխատել հիմնականում տնից՝ հեռախոսով, նույն խնդրանքով դիմել է իր համաքաղաքացիներին:
Վարչապետը որոշում է կայացրել չլքել իր նստավայրը այն բանից հետո, երբ կնոջ մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս:
Նշենք, որ մեկուսացման ողջ ընթացքում Թրյուդոն ամենօրյա մամուլի ասուլիսներ էր անցկացնում իր նստավայրից։