ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News
Վերջին մեկ ամսում ՀՀ ԶՈւ-ում 7 զինծառայող է մահացել, որոնցից 6-ը՝ ոչ մարտական պայմաններում։
Հուլիսի 26-ին հրազենային մահացու վիրավորում էր ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Մուրադ Սերյոժայի Գրիգորյանը, օգոստոսի 10-ին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վիրավորում էր ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ժորա Զոհրաբի Կարապետյանը, նույն օրը հրազենային մահացու վիրավորում էր ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գրանիկ Վարդանի Խնկոյանը: Օգոստոսի 26-ին հոսանքահարման հետևանքով մահացել էր ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Շավարշ Հովհաննեսի Ակինյանը, օգոստոսի 21-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Ախպրաձորի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, որի հետևանքով հրազենային մահացու վիրավորում էր ստացել զինծառայող Վանիկ Արամի Ղազարյանը: Օգոստոսի 27-ին հրազենային մահացու վիրավորում են ստացել ՊՆ N զորամասի զինծառայողներ Արտյոմ Արայի Հայկազյանը և Արմեն Հայկի Խաչատրյանը:
24News-ը հարցում է իրականացրել է՝ պարզելու, թե ըստ քաղաքացիների՝ ովքե՞ր են պատասխանատու ԶՈւ-ում տիրող այս իրավիճակի համար: Հարցված քաղաքացիներից մեկը նշեց. «Երկրի իշխանությունն ու բանակի ղեկավարությունն են պատասխանատու մեկ ամսում խաղաղ պայմաններում 7 զոհ ունենալու համար»: Հարցված մեկ այլ քաղաքացի էլ ասաց՝ «Քաղաքական իշխանության խնդիրն է առանց լայքերի և լայվերի` աշխատել և նվազեցնել ԶՈւ-ում ինքնասպանությունների թիվը»:
Մանրամասները՝ 24News-ի տեսանյութում:
Մերի Մանուկայն
--00—ԱՊ