Հայ ծանրորդները սկսում են պայքարը աշխարհի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

մա

Սաուդյան Արաբիայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր պայքարի են դուրս գալիս Հայաստանի առաջին ներկայացուցիչները: Այս մասին տեղեկանում ենք ArmSport.am-ից։

Կանանց 55 կգ քաշային կարգում այսօր մրցահարթակ դուրս կգան Իզաբելլա Յայլյանը և Ալեքսանդրա Գրիգորյանը: Հայ մարզիկների ելույթներն Առաջին ալիքը կցուցադրի տեսագրությամբ՝ 22:45-ից սկսած:

Հիշեցնենք՝ ծանրամարտի աշխարհի առաջնությունը վարկանիշային է Փարիզ-2024-ի համար: Հայաստանը մրցավայր է մեկնել 14 ծանրորդով:

--00—ԼՀ