Տեղի է ունեցել Կարեն Կարապետյանի որդու հարսանիքը․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

դ

«Հրապարակ օրաթերթը» գրում է․

Սեպտեմբերի 2-ին Երեւանում կայացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի որդու հարսանիքը: Թե ինչու այդ մասին որեւէ լրատվամիջոցում տեղեկատվություն չի հայտնվել, պատճառն այն է, որ Կարապետյանների ընտանիքը` Արցախի վիճակով եւ այլ հանգամանքներով պայմանավորված, շատ փոքր ու համեստ միջոցառում է արել:

Նորապսակները պսակադրվել են եկեղեցում, ապա ընտանիքին պատկանող «Ֆլորենս» ռեստորանում 20-30 հոգով անաղմուկ նշել են պսակադրությունը, որին ներկա է եղել միայն բարեկամների նեղ շրջանակ: Հարսնացուն հասարակ ընտանիքի աղջիկ է:

Ավելին՝ թերթի այսօրվա համարում։ 

--00—ՍՊ