ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News
Իսրայելական The Jerusalem Post պարբերականն աշխարհի ամենաազդեցիկ հրեա է համարել ամերիկյան Open AI ընկերության ղեկավար Սեմ Ալթմանին, որին պատկանում է ChatGPT չաթբոտը։ Այս տարի 52 անուններից բաղկացած վարկանիշային աղյուսակում ընդգրկվել է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը, որը վերջերս է զոհվել ավիավթարից։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պարբերականն իր ամենամյա վարկանիշային ցուցակը հրապարակում է այս օրերին նշվող հրեական Նոր տարվա՝ Ռոշ Հա Շանա տոնի կապակցությամբ։
Աշխարհի ամենաազդեցիկ հրեաների վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, իսկ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն զբաղեցրել է երրորդ տեղը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ