Նիկոլի ԿԸՀ-ն կրկնում է նույն ֆոկուսը, ինչ արվել էր 2018 թ. ԱԺ արտահերթ ընտրություններում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News

artak-zaqaryan-n275024-1

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Նիկոլի ԿԸՀ-ն, կարծես թե կրկնում է նույն ֆոկուսը, ինչ արվել էր 2018թ. ԱԺ արտահերթ ընտրություններում:

2018թ-ին էլ, ձայների հաշվարկի ժամանակ, չհիմնավորված պատճառներով, երկար ժամանակով ԿԸՀ հաշվարկի տվյալները չէին թարմացվում (հաշվարկը փաստացի կանգ էր առել): Արդյունքում ՀՀԿ-ի ձայները անհայտացան և չնչին տարբերությամբ չհաղթահարվեց 5%-ի շեմը:

Ձայների հաշվարկի նմանատիպ կասեցում (արդեն երկար ժամանակ է, թվով 37-տեղամասերից առաջ չի գնում հրապարակումը) արվում է հիմա:

Թվանկարչության համար լուրջ կասկածների տեղիք է տրվում»:

--00—ՅՄ