ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News
Ճապոնիան 2 մլն դոլարի չափով դրամաշնորհ կհատկացնի, որը կուղղվի Արցախից բռնի տեղահանվածներին օգնություն ցուցաբերելուն: Այս մասին ասված է Ճապոնիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ այդ միջոցները կփոխանցվեն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի միջոցով:
Ճապոնիայի կառավարության դրամաշնորհը կօգտագործվի ոչ պարենային ապրանքների, դեղորայքի և ջրի պաշարների գնման համար:
--00—ՅՄ