ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9,24News
Վաղը օկուպացված Շուշիում, Ադրբեջանի նախագահությամբ, տեղի կունենա Տնտեսական համագործակցության կազմակերպության Նախարարների խորհրդի 27-րդ նիստը, հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը։
Նիստին կմասնակցի նաև արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, հանդիպումներ կունենա օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ինչպես նաև հանդես կգա մամուլի ասուլիսով։ Հայտնում է լրատվամիջոցը՝ հղում անելով երկրի ԱԳՆ-ին։
--00--ԼՀ