ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը։
Զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանում հումանիտար ճգնաժամը։
Էրդողանը նշել է, որ «պաղեստինյան տարածքների դեմ ուղղված դաժանությունը ուժեղանում է, իսկ խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը անընդհատ աճում է»։ Նա նաև նշել է, որ «արևմտյան երկրների լռությունը նշանակում է, որ Գազայում հումանիտար ճգնաժամը գնալով ավելի անշրջելի է դառնում»։
Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան կշարունակի գործադրել բոլոր ջանքերը՝ տարածաշրջանում անդորրը վերականգնելու համար։
--00—ՅՄ