ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News
Ընդամենը երկու բառով է կարելի բնութագրել Հայաստանը զավթած խմբավորման քաղաքականությունը' Դենացիֆիկացիա եւ Դեմիլիտարիզացիա, այսինքն Ապաազգայնականացում եւ Ապառազմականացում։ Այս մասին ֆեյսբուքյան գրառման մեջ գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Այսինքն, այն, ինչն անհաջող կերպով Ռուսաստանը փորձում է անել Ուկրաինայում, ու ինչը հաջողությամբ Միացյալ Նահանգներն արել են Ճապոնիայում, Գերմանիայում, ինչպես նաեւ ողջ Արեւմտյան Եվրոպայում։
Նման կերպ վարվում են կապիտուլյացիայի ենթարկված ազգերի հետ։ Սակայն ողջ ինտրիգը կայանում է նրանում, որ այդ քաղաքականությունը Հայաստանում սկսվել է ոչ թե 2020 թվականի պատերազմից հետո, այլ 2018-ի Դավադրությունից սկսված»։
--00—ԼՀ