ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News
Հրազդանի կիրճում մարզվող քաղաքացիների անվտանգությունը ապահովելու և առողջ ապրելակերպը խթանելու համար շաբաթ, կիրակի օրերին Հրազդանի կիրճում ավտոմեքենաների երթևեկությունը արգելելու հնարավորություն պետք է ստեղծել՝ առաջարկելով արգելքի կիրառման հատվածը, ժամերը և եղանակը: Այս մասին Երևանի քաղաքապետարանի խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Այս հարցը քննարկել ենք, տեղն էլ հստակ ֆիքսված է, ուղղակի պետք է իրականացնենք, նաև որոշակի հնարավորություններ ստեղծենք, եթե դրա կարիքը կա, նույնիսկ օրենսդրական, որ թաքնված շլագբաումներից կարողանանք դնել, որովհետև անընդհատ վարչարարությունն իրականացնելը ոչ էֆեկտիվ է, եթե կարելի է ուղղակի այդ օրերին ճանապարհը փակել»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ