ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն՝ հոկտեմբերի 11-ին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սաուդիան Արաբիայի մայրաքաղաք Ռիյադում հանդիպել է Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյի հետ: Հայտնում է Ermenihaber.am-ը։
Էրդողանը Ռիյադ էր այցելել՝ մասնակցելու այնտեղ գումարվելիք «Իսլամական համագործակցության կազմակերպության» և «Արաբական լիգայի» համատեղ հրատապ գագաթնաժողովին:
Նշվում է, որ երկկողմ հանդիպման օրակարգում եղել է Գազայի հատվածում տիրող իրավիճակը, ինչի շրջանակներում էլ Էրդողանն ընդգծել է Իսրայելի կողմից քաղաքացիական անձանց և ենթակառուցվածքների թիրախավորման անընդունելիությունը:
Նա նաև շեշտել է, որ իսլամական երկրները խաղաղություն հաստատելու համար պիտի միասնական քայլեր ձեռնարկեն:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ