ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News
ԵՄ երկրների ԱԳ նախարարների խորհուրդը պետք է վերահաստատի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությունը:
Այս մասին Բրյուսելում ասել է Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան։
«Կարևոր է, որ ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարների խորհուրդը վերահաստատի իր աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը` ամրապնդելով Եվրամիության դիտորդական առաքելության ամրապնդման և Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով: Ժամանակն է դա անելու»,- ասել է Կոլոննան:
--00—ԼՀ