ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են դիրքեր, Կապանում հանդիպել են Իրանի գլխավոր հյուպատոսի հետ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

Screenshot_7

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնած մարզային այցելությունների շրջանակներում երկօրյա այցով ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախագահ Աշոտ Սիմոնյանի, ԳՄ անդամներ Գեղամ Մանուկյանի, Գերասիմ Վարդանյանի և Հակոբ Մաթիլյանի հետ գտնվում էինք Սյունիքի մարզում։ Այս մասին հայտնում է ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։

տհգյնհ

«Նախ այցելել ենք դիրքեր, հանդիպել առաջնագծում ժամկետային ծառայություն իրականացնող մեր զինվորներին։

Այցի շրջանակներում Կապանում հանդիպել ենք Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինի հետ:

տհգյնհ

Կապան, Գորիս և Սիսիան քաղաքների ՀՅԴ կոմիտությունների գրասենյակներում հանդիպումներ ունեցանք Սյունիքի ՀՅԴ կառույցի ընկերների հետ՝ քննարկելով քաղաքական և կազմակերպական հարցեր»։

--00—ՅՄ