Բաքվից հայտարարել են՝ «ՀՀ-ն անտեսում է Արևմտյան ադրբեջանցիների վերադարձի շուրջ երկխոսության կոչը»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

դ

Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտարարել են, թե «Հայաստանն առաջվա պես անտեսում է, այսպես կոչված, Արևմտյան ադրբեջանցիների վերադարձի շուրջ երկխոսություն սկսելու կոչը»։

Այդ երկրից հայտարարել են, թե Հայաստանը խոչընդոտում է «Արևմտյան Ադրբեջանի համայնքի ջանքերը»։

«Բաքուն մտահոգված է դրանով և կոչ է անում ՄԱԿ -ի լիազորված մեխանիզմներին դիտարկել այդ հարցը»,- հայտարարել են Ադրբեջանի ԱԳՆ-ում։
 

--00—ՍՊ