ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը G7-ի հանդիպմանը զրուցել են։ Զրույցի ընթացքում Զելենսկին հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակցությունն Ուկրաինային։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Европейская правда»-ին, այս մասին Զելենսկին ասել է ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպմանը։
«Մենք հենց նոր զրույց ունեցանք. դա շատ լավ խոսակցություն էր Կանադայի գլխավորած G7 հանդիպման շրջանակում»,- ասել է Զելենսկին և շնորհակալություն հայտնել Կանադային հանդիպումը կազմակերպելու համար։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
--00—ՍՊ