Հարսանեկան արարողության ժամանակ «դրիֆտ» արած վարորդը ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

աա

Համացանցում տարածվել է տեսանյութ, որում երևում է՝ ինչպես է հարսանեկան արարողության ժամանակ վարորդը մեքենայով «դրիֆտ» անում:

ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ վարորդը խուլիգանության կասկածանքով ձերբակալվել է, և նրա, ինչպես նաև ճանապարհը փակած մյուս մեքենաները տեղափոխվում են պահպանվող հատուկ տարածք։

--00—ՍՊ