ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News
Փետրվարի 24-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը այցով գտնվում էր Անկարայում, որտեղ հյուրընկալվել էր Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Էրդողանին և բանակցություններ վարել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ: Հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։
Կայացած հանդիպումների և զրույցների ընթացքում վերահաստատվել է Ռուսաստանի և Թուրքիայի հանձնառությունը՝ իրագործելու ավելի վաղ բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները։
Կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել սիրիական կարգավորման խնդիրներին և պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում տիրող իրավիճակին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ակտիվ պահել ռուս-թուրքական քաղաքական երկխոսությունը, այդ թվում՝ ուկրաինական ճգնաժամի և միջազգային հարաբերությունների փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ։
--00—ՍՊ