ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News
Ռուսաստանի և Վրաստանի սահմանին գտնվող Վերին Լարսի անցակետը եղանակային վատ պայմանների պատճառով փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Վլադիկավկազից Լարս գյուղ ավտոճանապարհին՝ ՌԴ-ից դուրս գալու ուղղությամբ ավտոմոբիլների և բեռնատարների երթևեկությունը արգելափակված է։ Հյուսիսային Օսիայի երթևեկության կառավարման կենտրոնի կայքում սակայն նշվում է, որ այս պահին Վերին Լարսի ճանապարհով երթևեկության թույլտվությանը սպասում է 2,669 բեռնատար ավտոմեքենա:
Հաղորդվում է, որ արգելքը գործում է երկուշաբթի՝ նոյեմբերի 27-ի ժամը 12:10-ից մինչև հաջորդ ծանուցումը։
--00—ՅՄ