ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News
Հայաստանի բռնցքամարտի պատանեկան հավաքականի անդամ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 16-ամյա Սամվել Սիրամակրգյանը 70 կգ քաշայինների պայքարում դարձել է արծաթե մեդալակիր՝ եզրափակչում զիջելով լեհ բռնցքամարտիկին։
Այսօր ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչ Վաղարշակ Քեյանը նվաճել էր ԱԱ-ի ոսկե, իսկ Արեն Խառատյանը՝ արծաթե մեդալները։
Վաղը՝ դեկտեմբերի 4-ին, պատանեկան ԱԱ-ի հաղթողի կոչման համար կպայքարեն նաև Հեղինե Պետրոսյանը (48 կգ), Առնո Դարչինյանը (46կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ), Արգիշտի Հակոբյանը (66 կգ) և Ալբերտ Հարությունյանը (75 կգ): Մրցումները կմեկնարկեն ժամը 15:00-ից: Մուտքն ազատ է։
Աղբյուրը՝ Armsport.am
--00—ՅՄ