ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News
Բնավ որևէ ակնկալիք չունեինք ՔՊ-ից, երբ ԱԺ-ում ներկայացվեց նախագիծը։ Հասկանալի է՝ մի քաղաքական ուժ, որն, ըստ էության, Հայաստանում ներկայացնում է Ադրբեջանի և Թուրքիայի օրակարգը, չէր կարող դրան հակառակ որևէ գործողություն իրականացնել: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը՝ անդրադառնալով Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը քրեականացնելու նպատակով «Հայաքվե»-ի օրինագծին։
«Բայց, այս ամենով հանդերձ, ես այսօրվա քննարկումից գոհ եմ: Այն ցույց տվեց ՔՊ-ի իրական դեմքը` փոխանակ քննարկեն, թե ի՞նչ պետք է անեն Արցախի հարցով, ինչպե՞ս պետք է պաշտպանվեն արցախցիների իրավունքները, սակայն համարյա 8 ժամ տևած քննարկումը ՔՊ-ն նվիրեց մի բանի` փորձել ամեն ինչ վերագրել նախկիններին»,- մանրամասնեց Ավետիք Չալաբյանը:
Մանրամասները` 24News-ի տեսանյութում:
Մերի Մանուկյան
--00—ԱՊ