Աշխարհի մեծերը Փաշինյանին դեռ յոլա են տանում, իրար հետ պայմանավորվելու են ու նրան հեռացնեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News 

Սիրիայում 2500-4000 զոհի մասին է խոսվում, Սիրիան «իրաքացման» եզրին է կանգնած, անվտանգային կոլապս է։ Այս ամենում կրոնական և ազգայնամոլական ձեռագիր կա, քրիստոնյաների շրջանում անվտանգային լուրջ մտավախություն կա, անհանգստացնող է նաև հայերի վիճակը։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն - հիմնադրամի ղեկավար Աբրահամ Գասպարյանը։  

«Սիրիայում թուրքական օրակարգի խնդիրը քրդերին զինաթափելն է։ Հարավային Կովկասում խնդիրներ կառաջանան, եթե Սիրիայում թուրքական ախորժակը չբավարարվի, շատ բան է կախված՝ քրդերը զենքերը վայր կդնե՞ն, նոր փուլ կմտնե՞ն, թե՝ ոչ։ Թուրքիան Սիրիայում ամենակարող չէ, ԱՄՆ-ի, Իսրայելի, Իրանի դերակատարումը պետք չէ անտեսել»,- ընդգծեց Գասպարյանը։  

Խոսելով Հարավային Կովկասի մասին՝ բանախոսը ընդգծեց, որ Ադրբեջանը ծուղակն է ընկել, օկուպացված Արցախը թանկ է նստելու իրենց վրա, ՌԴ-ից և Թուրքիայից կախվածության մեջ են ընկել։ ԱՄՆ-ն Հարավային Կովկասը զիջելու է ՌԴ-ին, Փաշինյանն արդեն միջնորդավորված մեսիջներ է փոխանցում, ինքն այնտեղ գնալու երես չունի ։ Նոր աշխարհակարգը ձևավորվելու է պոպուլիստ ղեկավարների հեռացմամբ։ Փաշինյանին յոլա են տանում, մինչև մեծերն իրար հետ պայմանավորվեն»։


Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ