Գերմանիայում ՀՀ դեսպանը «Հայաստան-ԵՄ ինտեգրման հեռանկարներն» է քննարկել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News 

ԴԴ
Մարտի 10-ին ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը դեսպանատանը հյուրընկալեց Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հարավային Կովկասի գրասենյակի նորանշանակ ղեկավար Յակոբ Վյոլենշտայնին և հիմնադրամի Արևմտյան և Հարավային Եվրոպայի հարցերի պատասխանատու Ֆիլիպ Պաուլ Բուրկհարդին։
 
ՀՀ դեսպանը շնորհավորեց Յակոբ Վյոլենշտայնին պաշտոնի նշանակման կապակցությամբ՝ ընդգծելով, որ Հայաստանի և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի միջև համագործակցությունը վերջին տարիներին դրական է զարգացել, Ենգիբարյանը կարևորեց հիմադրամի ծրագրերը Հայաստանում և հույս հայտնեց, որ դրանք հետագայում էլ ավելի կընդլայնվեն։
 
Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի և Գերմանիայի երկկողմ ակտիվ և արդյունավետ հարաբերություններին, Հայաստանի ԵՄ ինտեգրման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային հարցերին։ ՀՀ դեսպանը ներկայացրեց ՀՀ կառավարության հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

--00—ՍՊ