Քննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News 

ԴԴ

 

Կայացել է Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։

Հանդիպման ընթացքում դեսպան Հակոբյանը և պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանն անդրադարձ են կատարել ՀՀ-ԻԻՀ երկկողմ հարաբերություններին, քննարկել տարածաշրջանային բնույթի հարցեր:

ՀՀ դեսպանը ողջունել է տարեսկզբին ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի այցը ՀՀ և հանդիպումները ՀՀ նախագահի, ինչպես նաև օրենսդիր ու գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ:

Զրուցակիցները կարևորել են երկու խորհրդարանների միջև գործող պատգամավորական բարեկամական խմբերի գործունեության առավել ակտիվացումը:


 

--00—ՍՊ