ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News
Հայաստանը կարող է դառնալ «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի և այլ լոգիստիկ նախագծերի լիիրավ մասնակից։ Այս մասին «Նոր իրողություններ և խաղաղության խաչմերուկ» փորձագիտական համաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը։
Նրա խոսքով, Հայաստանը ջանքեր է գործադրում «Հյուսիս-Հարավ» ավտոմոբիլային մայրուղու նախագծի իրականացման նախաձեռնության շրջանակներում ենթակառուցվածքների զարգացման համար:
Նախագիծը թույլ կտա Հայաստանին ոչ միայն ավելացնել լոգիստիկ հզորությունները, այլև դառնալ «Հյուսիս-հարավ» ՄՏՄ-ի և այլ նախաձեռնությունների լիիրավ մասնակից:
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ