ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News
Սերբիայի իշխանությունները, չնայած Պրիշտինայի հետ բանակցություններին, մտադիր չեն ճանաչել Կոսովոյի անկախությունը, հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։
«Եվս մեկ անգամ կրկնեմ՝ Սերբիան չի ճանաչում և չի ճանաչի Կոսովոյի անկախությունը: Եվ մենք չենք համաձայնի որևէ փաստաթղթի, որը կստիպի մեզ աջակցել Կոսովոյի անդամակցությանը ՄԱԿ-ին կամ ՄԱԿ-ի առանձին կառույցներին»,-ասել է Վուչիչը:
Խոսելով Կոսովոյի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների մասին՝ Վուչիչն ընդգծել է, որ միշտ պատրաստ է կատարել պայմանավորվածությունների իր մասը։ Սակայն, նրա կարծիքով, Կոսովոյի իշխանությունները հավատարիմ չեն գործարքի իրենց մասի կատարմանը։
--00—ՅՄ