ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News
ԱՄԻՕ ԲԱՆԿԻ վերաբրենդավորված «Գավառ» մասնաճյուղն իր դռները բացեց Հրաչյա Բունիաթյան 6 հասցեում: Մասնաճյուղը ԱՄԻՕ ԲԱՆԿԻ նորարար ծառայություններից օգտվելու լայն հնարավորություն է ընձեռում ամբողջ մարզի համար՝ ներկայանալով հաճախորդների սպասարկման մտերմիկ ձևաչափով, նոր գույներով և լուծումներով։
ԱՄԻՕ ԲԱՆԿԻ Վարչության նախագահ Գևորգ Թառումյանն ու Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը միասին կտրեցին խորհրդանշական ժապավենը: Առանձնահատուկ նշանակություն ունեցող այս մարզում բանկի ծառայությունները մշտապես պահանջված են եղել թե՛ իրավաբանական, թե՛ ֆիզիկական անձանց կողմից: Նորաբաց մասնաճյուղում երևում է ԱՄԻՕԻ նոր հայեցակարգը. հաճախորդներին տրամադրել եզակի բանկային փորձ՝ համատեղելով բանկային ծառայությունները հյուրընկալ միջավայրի հետ:
Հաճախորդներին ներկայացվեցին ԱՄԻՕ ԲԱՆԿԻ արագ դրամական փոխանցումների նոր առաջարկները, որոնց շնորհիվ րոպեների ընթացքում մարդիկ կարող են հասանելի լինել աշխարհի տարբեր վայրերում գտնվող իրենց հարազատներին ու մտերիմներին։
Հատկանշական է, որ AMIO-ն հնարավորություն է տալիս InteliExpress համակարգի միջոցով գումար փոխանցել արդեն նաև Ռուսաստան և հակառակ ուղղությամբ, ինչը պահանջված ծառայություն է մեր հայրենակիցների համար։ Այսուհետ գործում է նաև փոխանցում ստանալու նորարար, անվճար և հեռահար տարբերակը՝ AMIO MOBILE հավելվածի միջոցով լրացնելով փոխանցում ստանալու հայտը։ Բանկը մեկնարկել է նաև ակցիա դեպի Չինաստան ուղարկվող միջազգային փոխանցումների համար:
Մասնաճյուղի առաջին հաճախորդներն արդեն հասցրեցին գնահատել սպասարկման հարմարավետ ձևաչափը՝ ծանոթանալով նաև ԱՄԻՕԻ հաղորդակցման թվային հարթակներին և նոր պրոդուկտներին:
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից
--00—ԱՊ