ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News
Երևանի Էրեբունի վարչական շրջանում պայթյունի հետևանքով տուժած 2 անձանց փրկարարները դուրս բերեցին փլատակների տակից։ Փլատակների տակից դուրս բերված քաղաքացիները ողջ են, նրանց անհապաղ ցուցաբերվեց առաջին բժշկական օգնույուն և պատգարակներով տեղափոխեցին ԲԿ։
Փրկարար ծառայությունը դեռևս աշխատանքները շարունակում է պայթյունի վայրում՝ հասկանալու՝ փլատակների տակ արդյոք որևէ այլ քաղաքացի չկա, միևնույն ժամանակ՝ զուգահեռ կատարվում են աշխատանանքեր նաև պայթյունից տուժած քաղաքացիների համապատասխան աջակցություն ցուցաբերելու համար։
Հիշեցնենք՝ ավելի վաղ 24News-ին ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել էր, որ Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի 34 փողոցում պայթյուն է որոտացել։
Նախնական տվյալներով՝ 2 տուն է փլուզվել, ըստ ականատեսների՝ 2 քաղաքացի կա փլատակներում։ Այս պահին աշխատանքներ են իրականացվում, ավելին պարզելու համար։
Մանրամասները՝ կից 24News-ի՝ ներկայացված տեսանյութերում։
--00—ԱՊ