Կոշիկն ա՞ մենակ մաշվում, հարկ չեք տալիս՝ ոտքով ու Զանգուի ձորով հասեք Երևան, ճամփաները ո՞վ ա սարքել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

Արտագնա աշխատանքի մեկնողները օդանավակայանից են գնում չէ՞, այդ օդանավակայանի ճանապարհը ո՞վ է կառուցում, կառուցվում է վճարված հարկերի միջոցով, բա որ Հայաստանում աշխատողները ասեն՝ մի րոպե, մենք ինչի պետք է վճարենք, որպեսզի ճանապարհ կառուցվի այն մարդկանց համար, որոնք գնում են արտագնա աշխատանքի, ինչի պետք է մեր հաշվին գնան, թող հարկ վճարեն ու գնան։ Այս մասին կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

«Ասում են՝ գնացել ենք Լոս Անջելեսում համերգ ենք տվել: Որտեղի՞ց եք մեկնել, ի՞նչ ճանապարհով եք գնացել: Դե ուրեմն Հայաստանում հարկ վճարածների հաշվին կառուցված ճանապարհից մի օգտվեք: Ճանապարհի կողքի եղեգները հնձեք ու այդպես հասեք օդանավակայան: Կամ Զանգուի ձորով, բնաշխարհը վայելելով, ոտ-ոտ հասեք Երևան»,-ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ