Հռոմի պապը գրիպի պատճառով չեղարկել է շաբաթօրյա հանդիպումները. Վատիկան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

1131057

Հռոմի պապը չեղարկել է հանդիպումները թեթև գրիպի պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վատիկանի հայտարարությունից մեջբերում է Reuters-ը:

87-ամյա պոնտիֆիկոսը շաբաթ օրերին պարբերաբար ընդունելություններ է անցկացնում Վատիկանի պաշտոնյաների հետ:

Վերջին ամիսներին Հռոմի պապը բազմիցս առողջական խնդիրներ է ունեցել: Ստիպված է եղել գրիխի և թոքաբորբի պատճառով չեղարկել դեկտեմբերին Դուբայում կայացած COP28 կլիմայական հանդիպմանը նախատեսված ուղևորությունը:

--00—ՅՄ