Հայաստանի ու Վրաստանի ՊՆ ղեկավարները կարծիքներ են փոխանակել անվտանգային հարցերի շուրջ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

photo_2024-02-26_18-11-16

Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հետ։

Հեռախոսազրույցի ընթացքում Սուրեն Պապիկյանը շնորհավորել է իր գործընկերոջը՝ Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ։

Զրուցակիցները քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության օրակարգային հարցերն ու առաջիկա անելիքները, կարծիքներ են փոխանակել անվտանգային հարցերի շուրջ։

Պաշտպանության նախարարները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը` հարաբերությունների շարունակական զարգացման վերաբերյալ։

--00—ՅՄ