Բրունո Միշելի հեթ-տրիկի շնորհիվ Ուրարտուն հաղթեց Փյունիկին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

D


 Fastex Պրեմիեր լիգայի 2024/2025թթ․ խաղարկության 22-րդ տուրում «Փյունիկը» «Ջունիոր սպորտում» 0:3 հաշվով զիջեց «Ուրարտուին»։

Հյուրերի կազմում հեթ-տրիկ ձևակերպեց Բրունո Միշելը։ Գոլերը խփվեցին 40-րդ, 48-րդ և 59-րդ րոպեներին։

Այս խաղից հետո «Ուրարտուն» 44 միավորով 2-րդ տեղում է, լավագույն եռյակը եզրափակող «Փյունիկն» իր ակտիվում ունի 40 միավոր։ Առաջատարը «Նոան» է՝ 46 միավորով։

Armsport

--00—ՍՊ