ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News
Ալմաթիի հանդիպման նպատակն է համաձայնեցնել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը, ըստ ԱՊԱ-ի՝ այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Ալմաթիում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից առաջ։
Նշվում է, որ Միրզոյանը ընդգծել է նաև տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման կարևորությունը։
--00—ԼՀ