ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
ՌԴ Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է ուկրաինական կողմից Բելգորոդի շրջանի տարածքի գրոհի մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Բելգորոդի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի կողմից օդային գրոհը հակաօդային պաշտպանության միջոցներով հետ մղելուց հետո, ըստ նախնական տեղեկությունների, Նիկոլսկոյե գյուղում երկու մարդ է զոհվել, չորսը տուժել են», - գրել է Գլադկովը։
Ըստ նրա տեղեկությունների՝ մասնավոր բնակելի տանը հասցված ուղղակի հարվածի հետևանքով ստացած վերքերից զոհվել է 17-ամյա մի երիտասարդ և մեկ տղամարդ. նրանք տեղում մահացել են մինչև շտապօգնության ժամանումը։
Մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում։
--00—ՅՄ