ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հրապարակել է Ավագ շաբաթվա արարողությունների ժամանակացույցը․
ԾԱՂԿԱԶԱՐԴ (Մարտի 24)
Առավոտյան ժամերգություն Ս. Հովհաննես Մկրտիչ-Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում, ժամը 8։00-ին:
Անդաստան (ոստերի օրհնություն) և մանուկների օրհնություն Մայր Տաճարի բակում, ժամը 10:00-ին:
Սուրբ Պատարագ Ս. Գայանե վանքում, ժամը 11։00։
Մանուկների օրհնության կարգ Մայր Տաճարի բակում ժամը 13։30-ին։
Դռնբացեքի կարգ Ս. Գայանե վանքում, ժամը 17։30։
ԱՎԱԳ ԵՐԵՔՇԱԲԹԻ՝ հիշատակ տասը կուսանաց (մարտի 26)
Երեկոյան ժամերգություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Հովհաննես Մկրտիչ-Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում, ժամը 17:30-ին։
ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ (մարտի 28)
Առավոտյան ժամերգություն և Կարգ ապաշխարողաց Սուրբ Հովհաննես Մկրտիչ-Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում, ժամը 8:00-ին։
Սուրբ Պատարագ Սուրբ Գայանե վանքում, ժամը 10:30-ին։
Ոտնլվայի կարգ Սուրբ Տրդատ Բաց խորանում, ժամը 16:00-ին։
Խավարման կարգ Սուրբ Գայանե վանքում, ժամը 19:00-ին։
ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹ (մարտի 29)
Խաչելության կարգ Սուրբ Գայանե վանքում, ժամը 12։00-ին։
Երեկոյան ժամերգություն և Թաղման կարգ Սուրբ Տրդատ Բաց խորանում, ժամը 17:30-ին։
ԱՎԱԳ ՇԱԲԱԹ (մարտի 30)
Առավոտյան ժամերգություն Սուրբ Հովհաննես Մկրտիչ-Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում, ժամը 8:00-ին։
Ճրագալույցի Սուրբ Պատարագ Ս․ Գայանե վանքում, ժամը 17։30-ին։
ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆ (մարտի 31)
Զատկական Հայրապետական Սուրբ Պատարագ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում, ժամը 10:30-ին:
--00—ՅՄ